24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին»

Լռությունը արժեք ունի. Գնահատական արվեստի այբուբենի մասին,-գրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան հանրագրում՝մանրամասնելով.  

«Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին:

Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ առաջ սկսել էր գործընթաց` դիմել էր գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն:

Այժմ մենք ականատեսն ենք  հանրային միջոցների հերթական նվիրատվությանը»:

«Պարզվում է` Հրանտ Թոխատյանը, Արամ Թոխատյանը և Արմեն Համբարձումյանը 2016 թվականին հիմնադրել են «Արվեստի այբուբեն» հիմնադրամը, որը գրանցված է Հրանտ Թոխատյանի բնակության հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5 և գործունեություն է ծավալում նույն այդ հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5: Այս «Արվեստի այբուբեն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Թոխատյանի կողմից ներկայացրած հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել և ֆինանսական հոսքեր չի ունեցել (տես`այս հղումով):

Ակնհայտ է, որ այս հիմնադրամը չունի գործունեության փորձ և ֆինանսական միջոցներ, հետևաբար Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմամիլիոնանոց գույքը, չպետք է ընդհամենը դիմումի և կասկածելի առաջարկի հիման վրա, առանց մրցույթի և երաշխիքների տրամադրվի այդ հիմնադրամին:

«Արվեստի այբուբեն» հիմնադրամի երկու հիմնադիրները` Հրանտ Թոխատյանը և Արամ Թոխատյանը փոխկապակցված անձինք են` հարազատներ, իսկ Արմեն Համբարձումյանը, ով 2015 թվականի մարտի 5-ից առ այսօր հանդիսանում է Կանազի մշակույթի պալատ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գավառական թամադայի հետ ներգրավված է շոու-բիզնեսի տարբեր շահույթ հետապնդող նախագծերում»,-մանրամասնում է Զարուհի Փոստանջյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ