16 Հուլիսի, Երկուշաբթի, 2018

Ո՞վ է Լևոն Հայրապետյանի մահվան իրական մեղավորը

44258_original_1508313101

Բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ  վերջին օրերին հնչեցին տարբեր   մեկնաբանություններ, ընդհուպ մինչև այն, որ  Հայրապետյանը հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհն է։ Այսօր իր պաշտոնական հաղորդագրության մեջ ճիշտ այսպիսի  պնդում է ներկայացրել Եվրոպայի Հայերի Համագումարը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է՝ Լևոն  Հայրապետյանի մահվան պատճառը, նախևառաջ, ՌԴ-ն է։

«Առաջինն ով նրան սպանեց,  ՌԴ-ն է․  փաստը դա է։ Մեր իշխանությունները կարող էին ինչ-որ բան անել, բայց չարեցին․  ուղղակի չուզեցին հանուն  այդ ամենի՝   փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Հիմա էլ սգո միջոցառումներ են անում, կարծես թե  Լևոն Հայրապետյանը մահացել է ոչ թե բանտում, այլ հիվանդանոցում։

Համենայն դեպս,    այստեղ կոնկրետ մեղավորի ազգանունը տալն էական չէ․․․ Էականն այն է, որ  մեր իշխանական համակարգը չկարողացավ  լուծել  այն հարցը, որը  կապված էր Լևոն Հայրապետյանի հետ։ Այդ մարդը մեր երկրի կայացման մեջ իր անուրանալի ավանդն է ունեցել և, ի վերջո, դատապարտվել էր այնպիսի մեղադրանքով, որը նա այդպես էլ    մինչև վերջ չընդունեց», –  նշեց քաղաքագետը։

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ