20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կոչ Էջմիածնի քաղաքապետին, Մշակույթի նախարարին և վարչապետին

«ԿՈՉ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Երեկ հայ մտավորականների ելույթից տեղեկացանք, որ մեր օրերի մեծագույն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին պատրաստվում են վտարել սեփական տանից: Հանրությանը հայտնի է այն նենգ պատմությունը, որի արդյունքում մտավորական ազնիվ մարդը հայտնվել է այդ ծանր կացության մեջ:
Խաչիկ Մանուկյանն ազնվացեղ հայ բանաստեղծ է, մեր հայրենիքի անցյալն ու ներկան իր մեջ կրող, լուսավոր հայացքով ապագային նայող բանաստեղծ: Նա մեր երկրի իրական արժեքների պահապանն ու տերն է: Նրա խոսքն ազդու է և համարձակ, զգաստության կոչող և սթափեցնող, ազգային ու համամարդկային բարոյական արժեքներ դավանող: Խաչիկ Մանուկյանը հայոց տոհմիկ բանաստեղծության արժանի ու պատվախնդիր ժառանգորդն է` եթերային իր ապարանքի ազնվական ինքնիշխանը:
Արդ` հրապարակայնորեն դիմում եմ նախ` Էջմիածնի քաղաքապետին, ապա` ՀՀ մշակույթի նախարարին, ՀՀ վարչապետին, տե’ր կանգնեք հայ ազգային մեծագույն արժեքներից մեկին` Խաչիկ Մանուկյան բանաստեղծին, և պատմությունը արժանին կմատուցի Ձեզ: Ոչ թե սպասենք, որ նկարիչներն իրենց նկարներն առաջարկեն, այլ համայքային և պետական բյուջեից աջակցենք մեր երկրի արժանի քաղաքացուն և մեծ բանաստեղծին: Այդ գումարը չնչին բան է համայնքի և պետական բյուջեի համար, սակայն չափազանց մեծ բան է հայ մտավորականների համար: Հավատալով Էջմիածնի քաղաքապետի կամեցողությանն ու հնարավորություններին` կոչ եմ անում համայնքի և պետական բյուջեի համատեղ միջոցներով լուծել այդ չարաբաստիկ հարցը, որը պատիվ չի բերում նաև մեր պետությանը, որի բանաստեղծ քաղաքացին դարձել է խարդախության զոհ և կանգնել է սեփական տանից վտարվելու վտանգի առաջ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ