20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

001

ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում վաղ առավոտից Երևանում մեկնարկել է համաքաղաքայինը: Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք», ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, համատիրություններ, բուհերի ներկայացուցիչներ, բնակիչներ և այլն: Մասնակիցներին բաժանվել են բահեր, պարկեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ:

Սանմաքրման աշխատանքներից հետո քաղաքի հանրային օգտագործման տարածքները մաքրված կլինեն և բերված պատշաճ վիճակի:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ