19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հոկտեմբերի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի  23-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն  «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար  Տիգրան Հեքեքյանը,  «Հայ փոքրիկ երգիչներ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուբեն Բաբայանը եւ  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Ժաննա Հակոբյան:

 ԹԵՄԱ   «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը վերադարձել է Իսրայելից՝ որտեղ  համերգներով հանդես  են  եկել 6 քաղաքում և մասնակցել խմբերգային արվեստի՝ հայտնի Աբու-Գոշ փառատոնին:

 

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Կարինե Դանիելյանը, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
ԹԵՄԱ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրությունների արդյունքները. հայաստանյան ՀԿ-ների մասնակցությունը Ադրբեջանի թեկնածուի ընտրությունների կանխման հարցում:

 

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13.00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: 

ԹԵՄԱ՝ կերկայացվի ԽԱՊԿ 2017թ. երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: 
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ