25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրասնոդարում հայերը կրակել են իրար վրա․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» չգործող սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում կան զոհեր։

Ինչպես տեղեկացնում է  kuban.kp.ru-ն, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդների վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը զոհվել են։ Այնուհետև հանցագործները դիմել են փախուստի։

Ոչ պաշտոնական վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է տեղի սնանկացած գործարարներից մեկը, ով նման կերպով փորձել է լուծել իր խնդիրները։

Նշվում է, որ կրակոցների արդյունքում 27-ամյա Միսակը մահացել է գլխին ստացած կրակոցից, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում՝ կրծքավանդակի հետին մասին ստացած վնասվածքից, իսկ 38-ամյա Ռուսլանը վնասվածք է ստացել ծնկի շրջանում։ Նրան վիրահատել են և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանները նշել են, որ երիտասարդների վրա արձակվել է առնվազն 5 փամփուշտ։ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կասկածյալների նկատմամբ։ Նրանք են՝ 1975 թ-ին ծնված Սերգեյ Սահակի Եղիազարյանցը և 1974 թ-ին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանը։ 

Есаян Гагик Генрикович

 

 
Елизарьянц Сергей Сагакович

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ