20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Վրաստանը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ է ընտրում՝ 64 սակրեբուլոյի (շրջանային խորհրուրդ) 2058 պատգամավոր, ինչպես նաև 5 քաղաքի և 59 շրջանի ղեկավարների, գրում է aliq.ge-ն:

 Պայքարում է 22 կուսակցություն և  5  ընտրական դաշինք: Ամենամեծ դաշինքը 3 կուսակցություն միավորող «Միացյալ ազգային շարժումն» է: Անկախ թեկնածուները 12-ն են:

208 ընտրատեղամասի համար քվեաթերթիկները երկլեզու են՝ վրացերեն, ադրբեջաներեն, 133-ում՝ վրացերեն, հայերեն, իսկ 4  տեղամասում՝ 4 լեզվով: Ընտրությունների հաղթող է համարվում 50 տոկոսի շեմն անցած թեկնածուն: Հակառակ դեպքում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրությունների երկրորդ փուլ:

 

Այս ընտրությունների առանձնահատկություններից է ներքին գործերի նախարարության և բանակի հատուկ տեղամասերի բացակայությունը: Առաջին անգամ ոստիկաններն ու զինվորականները կարող են քվեարկել սովորական տեղամասերում՝ ըստ բնակության վայրի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ