19 Նոյեմբերի, Կիրակի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Բանաստեղծին կվտարեն իր տնից. մտավորականները դիմում են ՀՀ նախագահին/տեսանյութ/

Ժամանակակից գրականության հնչեղ անուններից մեկը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից: Բանաստեղծը կանգնել է ծանր կացության առաջ: Մտավորականները չեն պատրաստվում մենակ թողնել ընկերոջ: Խաչիկ Մանուկյանին օրերս կարող են վտարել տնից:

Մի խումբ մտավորականներ Henaran.am-ի միջոցով դիմում են ՀՀ նախագահին և վարչապետին:

Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշում է.«Խաչիկ Մանուկյանը մեր ժամանակների ամենամեծ ստեղծագործողներից մեկն է ու ամեն բանից զատ նա իր հայրենիքը այնքան շատ էր սիրում, որ որոշեց տնտեսապես օգուտ բերի և՛ իրեն,և՛ հայրենիքին: Նա փորձեց տնտեսության մեջ իր ներդրումն ունենալ, սակայն ավելի «գիտակները» խաբեցին նրան: Բանկը, որից պետք է ստանար գումարը՝ մուտքագրում չէր արել: Հետագայում կառավարիչը ինքնասպան եղավ ու բանկը վաճառվեց ուրիշ մեկին: Բանկի ունեցվածքը գնաց գնորդին, բայց պարտականությունները՝ ոչ»:

Միրզոյանը հայտնեց, որ Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի Գրողների միությունը համատեղ կատարել են նկարահավաք և տպագրվել է «Նիվիրաբերում» անունով պատկերագիրքը: Նվիրաբերված նկարները պետք է վաճառվեն ու այդ հասույթով կփակվի բանաստեղծի «պարտքը»:

Միրզոյանը նշում է, որ Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանը  իրեն պատկանող բավականին արժեքավոր քանդակ է նվիրել այս գործին:

«Կտավների շարքում կա՝ Գառզու, Ժան Սեմ, Մինաս…: Բոլոր տղաները պատրաստ են նկարներ ավելացնել, միայն օգնենք մեր ընկերոջը, մեր ժամանակների լավագույն պոետին»,-նշում է նկարիչ, դիզայներ Ներսես Մելիքյանը:

«Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը նկատում է, որ Խաչիկ Մանուկյանը այն մեծագույն պոետներից է, որի ստեղծագործություններով վաղվա սերունդը կիմանա մեր ժամանակների մասին.«Նրա պոեզիայով են այսօր զինվորները սահման պահում: Ոչ հեռու անցյալում հայ գրողին ոչ միայն առանձին բնակարան էին տալիս, այլև աշխատասենյակ, որ նա կարողանա առանձին լինել և ստեղծագործել: Ես, որ լսեցի՝ Խաչիկ Մանուկյանին վտարում են իր տանից, ապա այստեղ թշնամու ձեռագիր տեսա: Ես դիմում եմ նաև բանկի տիրոջը՝ այնպես մի արեք, որ Ձեր անունը ապագայում սևով գրվի: Հայ մտավորականին չի կարելի իր տնից դուրս հանել: Սա չտեսնված բան է ու այդպես կարող էր լինել միայն Թուրքիայի տարածքում: Դիմում ենք երկրի ղեկավարներն, որ այս հարցին լուծում տրվի»:

«Այս հարցը կարելի է օրինական ճանապարհով, արդարացի լուծել և Խաչիկ Մանուկյանին ազատել այն ծանրաբեռնվածությունիցմ, որը փաստորեն ծնկել է նրա դռանը: Բանաստեղծը տան, ազգի համահավաք կերպար է ստեղծում և այսօր նա կարող է հայտնվել փոխոցում: Ի վերջո բանկն էլ է գտնվում Հայաստանում և այս հավաքված նկարների վաճառքն էլ նույն երկրում է կատարվում»,-ընդգծում է բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը:

Բանաստեղծ, թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը հավելում է, որ արդեն երկար տարները մտավորականները պայքարում են հանուն ընկերոջ՝ Խաչիկ Մանուկյանի:

Նշենք նաև, որ բանաստեղծի երկու որդիներն էլ ծառայել են առաջնագծում: Կրտսեր որդին՝ Արամ Մանուկյանը ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով: Մյուս որդին՝ Վաչագան Մանուկյանը պաշտպանել է Քարվաճառի սահմանը և պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

Ներկայացնում ենք նաև Խաչիկ Մանուկյանի հայտնի գործերից մեկը, որը կարդում է հեղինակը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ