25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամերիկայի հայկական համագումարը Հելսինկյան հանձնաժողովի լսումներին Արցախում խաղաղության գործընթացի վերաբերյալ վկայություն է ներկայացնում

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) վկայություն է ներկայացրել Հելսինկյան հանձնաժողովի լսումներին` «Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի կանխում. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» խորագրով: Հիմնական բանախոսներն էին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն (1999-2001թթ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը (2013-2016թթ.) և Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:

«Նախագահ Ալիևը պարզապես չի ենթարկվել նրան, ինչին նա և իր երկիրը համաձայնել էին, և երախտապարտ ենք, որ այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու հայտարարությամբ արդեն սկսել են Ադրբեջանին որպես անմեղ կյանքերի կորստի պատճառ ճանաչել: Կեղծ հավասարությունը, որ այդքան շատ դիտորդներ և ներգրավված անձիք փորձել են կիրառել այս հակամարտության դեպքում, չի համապատասխանում հակամարտության արդյունավետ լուծման կամ ամերիկյան արժեքներին», – նշվում է Համագումարի հայտարարության մեջ:

Հանձնաժողովի լսումների ժամանակ դեսպան Ուորլիքը շեշտադրել է տարածաշրջանում խաղաղության կարևորությունը և նշել, որ Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերը փոխկապակցված են, որոնցից քննարկման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ պետք է հարգվեն ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները:

Համագումարը նաև լուսաբանել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շփման գծում, որոնք 2014 թվականից ի վեր 77,000-ից ավել են, և ավելի քան 1,4 միլիոն կրակոց է եղել: Ադրբեջանը շարունակում է կրակ բացել մի քանի մանկապարտեզների վրա` թիրախավորելով Հայաստանի Տավուշի մարզի երեխաներին:

  • Ազնվորեն բանակցելու փոխարեն, Ադրբեջանի նախագահը պարզորոշ ցույց է տվել, որ մտադիր է սրել ռազմական գործողությունները՝ ստիպելու զիջումների գնալ», – շարունակել է Համագումարը: «Խախտումների լայնությունը և ծավալը բացահայտում են համակարգային գործելաոճ, որին պետք է լուծում տրվի, և դա է պատճառը, որ Համագումարը հաստատակամորեն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդված և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին` ամրապնդելու հարգանքն առ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը»:

Համագումարն իր վկայությամբ վստահության ամրապնդման միջոցառումների (confidence building measures) կոչ է արել՝ օգնելու նվազեցնել լարվածությունը և ստեղծելու արդարացի և խաղաղ լուծման ուղի, որին լսումների ժամանակ սատարել էին բոլոր մասնակիցները:

«Մինչ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը (Արցախ) շարունակ համաձայնել են վստահության ամրապնդման միջոցառումներին, Ադրբեջանը հետևողականորեն մերժել է նման նախաձեռնությունները: Այս տարվա սկզբին, չնայած ԱՄՆ-ի առարկություններին, Ադրբեջանը միակողմանիորեն ստիպեց փակել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը Երևանում՝ վերջինիս մարդասիրական ականազերծման աշխատանքների պատճառով¦ – նշված է Համագումարի վկայության մեջ:

Դեսպան Քավանոն նշեց այն բացառիկ աշխատանքի մասին, որ «The Halo Trust»-ն է շարունակում իրականացնել՝ Արցախում տարածքներ ականազերծելով և գովեստի խոսքեր ուղղեց նրանց՝ վերջիններիս գործունեության համար: Նա մատանանշել է, որ հենց Ադրբեջանի շահերից է բխում համագործակցել այս կազմակերպության հետ ականազերծման աշխատանքների համար, ինչն, ի վերջո, օգտակար կլինի տարածաշրջանում բոլորի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ