17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

Ներսես Պողոսյանին ստիպողաբար են բերել դատարան.պաշտպան/տեսանյութ/

«Ներսես Պողոսյանի ինքնազգացողությունը շատ վատ է եղել և նրան  կամքին հակառակ են այսօր դատարան բերել»,-այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց, արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող Սեֆիլյանի և այլոց գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, Նինա Կարապետյանցը:

Նա նշեց, որ մինչև դատական նիստերի դահլիճ մտնելն իր պաշտպանյալը պառկած վիճակում է եղել եւ ի վիճակի չի եղել նստած մասնակցել նիստին:

«Նրան իր կամքին հակառակ են բերել դատարան, նա մինչեւ դատական նիստերի դահլիճ մտնելը պառկած է եղել: Բոլորն էլ ականատես եղան, թե ինչքան վատ էր զգում եւ իսկապես ի վիճակի չէր մասնակցել»,-նշեց պաշտպանը:

Նինա Կարապետյանցի խոսքով, Ներսես Պողոսյանի դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը. այդպես են վարվել նաեւ «Սասնա ծռեր» խմբին իր բեռնատարը տրամադրելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի, եւ առողջական խնդիրների պատճառով «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Հրաչյա Գեւորգյանի հետ:

Արդեն հայտնել ենք, որ Ներսես Պողոսյանը դատական նիստի սկզբում հայտարարեց, որ իրեն վատ է զգում: Մեղադրյալը խնդրեց դատարանին հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ վատ ինքնազգացողության պատճառով ի վիճակի չէ մասնակցել նիստին: Սակայն, նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց նիստը շարունակել, որն էլ առաջացրեց Ժիրայր Սեֆիլյանի եւ գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի, Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի զայրույթը: Որպես բողոքի նշան, նրանք լքեցին նիստերի դահլիճը, որն էլ պատճառ եղավ նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելուն:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ