20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատեք Այվազյան Վարդանին… Այվազյանը վերջին անգամ խոսեց փաստերով /վիդեո/

Լուսանկարը` Henaran.am-ի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը  Henaran.am-ի  հետ զրույցում հերքել է “Գլոբալ Գոլդ Մայնինգ”  ընկերության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած պնդումները, թե դատական գործընթացի վերաբերյալ Վարդան Այվազյանը պատշաճ կերպով ծանուցվել է.

“Այվազյան Վարդան անձը ծանուցագիր չի ստացել, նորից եմ կրկնում, եթե ես որեւէ փաստաթղթի տակ ստորագրած լինեի, նրանք ինձ կճանաչեին կողմ, միջազգային Արբիտրաժը չի ճանաչել”:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի“Գլոբալ  Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ն Նյու Յորքի հարավային շրջանի դատարանում հայց է ներկայացրել Վարդան Այվազյանի դեմ եւ շահել է դատը: Դատարանը  պարտավորեցրել է Վարդան Այվազյանին հօգուտ ընկերության վճարել 37,5 մլն դոլար:

Վճռում եղած նյութերի համաձայն,  2006 թ. “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից, ինչի արդյունքում  ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը:

Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով Վարդան Այվազյանը պահանջում է, որ իրեն դատեն: “ Խնդրում եմ եւ պահանջում եմ այն գրանտակեր կազմակերպություններից եւ բոլոր լրատվամիջոցներից, որոնք աղմուկ են բարձրացրել, պահանջեք, որ “Գլոբալ Գոլդ”-ը գա եւ պարոն Այվազյանին ՀՀ օրենքներին համապատասխան դատի, եթե իրեն չի բավարարի դա, թող Եվրոպական դատարան դիմի:

Ինչո՞ ւ “Գլոբալ Գոլդ”-ը վարչական դատարանում կանադական  ընկերությանը դատի է տալիս, դատը շահում է, այդ պարագայում իրեն ձե՞ ռք է տալիս ՀՀ դատարանը: Հիմա ո՞ նց հասկանանք, զույգ օրերին հավատում է ՀՀ արդարադատությանը, կենտ օրերին չի՞  հավատում: Պահանջում եմ, որ դատեն ինձ, վա՞ տ բան եմ պահանջում, եթե մեղավոր եմ , ես կկրեմ այդ պատասխանատվությունը”:

“Գլոբալ Գոլդ Մայնինգ” –Վարդան Այվազյան վեճի շուրջ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահը վերջին պարզաբանումն է տալիս` հրապարակելով գործին առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնք, Վարդան Այվազյանի պնդմամբ, վկայում են այն մասին, որ բնապահպանության նախարար եղած ժամանակ համապատասխան որոշումը կայացրել է` գործելով օրենքի շրջանականերում:

Փաստաթղթերի վերաբերյալ մանրամասները, որոնք ներկայացրել է Վարդան Այվազյանը` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ