19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Ջիգարխանյանը խնդրում է Մոսկվայի քաղաքապետին հեռացնել իր կնոջը իր թատրոնից

Մեկ տարի առաջ հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնացավ վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, ով ամուսնուց փոքր է 44 տարով։ Դերասանը երիտասարդ կնոջը նշանակեց իր թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ նրա անունով գրեց իր ողջ ունեցվածքը։ 

 

Օրերս ամուսնական զույգի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Հոկտեմբերի 15-ին 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվեց հիվանդանոց՝ առողջական լուրջ խնդիրներով։ Լրատվամիջոցներով նախ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ջիգարխանյանն անհետացել է, ապա պարզվեց, որ դերասանը վատացել է կնոջ հետ վեճից հետո։ Ավելին, նա ոստիկանություն էր դիմել, ասելով, որ Վիտալինան ցանկանում է սպանել իրեն։ Նա վստահ է՝ կինն ուզում է խլել իրենից իր ողջ ունեցվածքը։

Այժմ Ջիգարխանյանը պատրաստվում է ոչ միայն ամուսնալուծվել կնոջից, այլեւ Վիտալինային հեռացնել իր թատրոնից։ Նա դիմել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, որպեսզի վերջինը օգնի իրեն հեռացնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից Վիտալինային։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ