29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես կարող ես տեսնել Աստծուն

axotq-4

Ի՛նձ ուղղեք ձեր աչքերը – Ինձ տեսնելու համար: Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված դատարկություններին. մի նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը: Երբ ձեր հայացքը շարունակ ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատքի տեսողություն. և կկարողանաք նշմարել Իմ մեջ` ձեր կարողացածը և ձեր կամեցածը:

Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանը ու հանգստությանը: Անհամբերության մեջ` նայեք Իմ անսահման համբերությանը: Ձեր պակասության ու անկատարության մեջ նայեք Իմ Կատարելությանը:

Ինձ նայելով` հետզհետե Ինձ այնքան կնմանվեք, որ ձեզ էլ կասեն, թե դուք առնչվել եք Հիսուսի հետ:
Երբ Ինձ նմանվելով` ճշմարիտ առաջընթաց ապրեք, այդ ժամանակ դուք կկարողանաք անել այն, ինչ Ես Արեցի. և ավելի մեծամեծերը պիտի անեք, որովհետև Ես գնում եմ Հորս մոտ:

Աստվածամերձ ձեր բնակության վայրից, ինչին այլևս չեն կարողանա մոտենալ որ մարդկային սովորական կաշկանդումները և ոչ էլ սահմանափակումները, Ես կարող եմ պարգևել ձեզ ամենահաղթ և ամենահրաշագործ Ուժը` ձեր Աստվածային Եղբոր ու Դաշնակցի:

«Աստծո կանչ»-ը ժողովածուից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ