17 Նոյեմբերի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ինչ անել՝ օստեոպորոզը կանխելու համար

Օստեոպորոզ

Միջազգային oստեոպորոզի hիմնադրամը (IOF), 240 ազգային անդամ-երկիր և աշխարհի ավելի քան 90 երկրում գործող օստեոպորոզի ասոցիացիաներն ամեն տարի հոկտեմբերի 20-ին նշում են Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Կազմակերպիչների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հիվանդության կանխարգելման վերաբերյալ։ Այս տարի օրվա խորհուրդն ու կարգախոսն է. «Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան»:

Օստեոպորոզի հետևանքով ոսկրերը դառնում են թույլ, փխրուն և հեշտությամբ կոտրվում են։ Նույնիսկ աննշան անկումը կամ հանկարծակի շարժումը կարող է բերել կոտրվածքի: Օստեոպորոզից առաջացած կոտրվածքները կարող են կյանքին սպառնացող լինել, նաև դառնալ ցավերի ու երկարատև հաշմանդամության պատճառ: Քանի որ օստեոպորոզն ընթանում է առանց ախտանշանների,  խնդիր ունեցողները ժամանակին չեն դիմում բժշկի, և հիվանդության մասին իմանում են կոտրվածքներ ստանալուց հետո։

Աշխարհում 50 տարեկանից բարձր երեք կնոջից և հինգ տղամարդուց մեկն ունենում է  օստեոպորոտիկ կոտրվածք: 75 միլիոն մարդ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում հիվանդ է օստեոպորոզով: Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների թիվը (ոչ ողնաշարային) տարեկան հասնում է 3912-ի: 50 տարեկանից բարձր 100000 բնակչի շրջանում կոնքազդրի կոտրվածքների թիվը հասել է տղամարդկանց մոտ 136-ի և կանանց մոտ 201-ի:

Օստեոպորոզը կանխելու, ուժեղ ոսկրեր կառուցելու և կոտրվածքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.

  1. Կատարել պարբերական մարզանքներ

Նախընտրելի են քաշով, մկանները ուժեղացնող և հավասարակշռության վարժությունները։

  1. Սննդում ապահովել ոսկրային առողջության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները` կալցիում, վիտամին D և սպիտակուց: Արևը վիտամին D-ի հիմնական աղբյուրն է:

 

  1. Խուսափել բացասական սովորություններից` ծխելուց  և ալկոհոլ օգտգործելուց, պահպանել մարմնի օպտիմալ քաշը:

 

  1. Պարզել, արդյոք ունեք ռիսկային գործոններ և դրանց մասին տեղեկացրել բժշկին, հատկապես, եթե դուք նախկինում ունեցել եք կոտրվածքներ, հիվանդություններ կամ ընդունել դեղեր, որոնք ազդում են ոսկրային առողջության վրա:

 

  1. Ախտորոշվել և սկսել բուժումը: Եթե ունեք օստեոպորոզի բարձր ռիսկ, ապա պետք է սկսել դեղորայքային բուժում բժշկի հսկման տակ:

 

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ