20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կռիվ կինո. Ժամանակ

Նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, ընդդիմու­թյունը որոշեց մասնակցություն չցուցաբերել։ Իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ից միայն 6 համայնքում է թեկնա­ծու առաջադրվել թեեւ 10 մարզերի մոտ 70 համայնքում ընտրություններ են։ Դրանց թվում են նաեւ մի քանի խոշոր քաղաքներ։

«Ելք»–ը հայտարարել Է, որ բավական լուրջ է վե– րաբերվում ՏԻՄ ընտրություններին, դրա համար էլ որոշել է չմասնակցել ընտրություններին՝ գնահա­տելով իր ռեսուրսները։ Արդյունքում՝ ԲՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ, Շրրակի մարզի Ախուրյան, Անի, Սյունիքի մարզի Սիսիան եւ Վայոց ձորի Արենի համայնքնե­րուն ԲՀԿ-ական թեկնա­ծուները պնդում են, որ առաջադրվել են իրավիճակ փոխելու համար, քա­նի որ հնարավոր չէ «կինոն միշտ նույն դերասանով նայել»։

«Մի կոդմից ՀՀԿ թեկնա­ծուն վարչական լծակներ ունի, ռեսուրսներ ունի ընտրությունների ժամանակ եւ օգտվում է դրանցից, մյուս կոդմից էլ իրենց համար վնաս է, որ իշխանության ներկայա­ցուցիչ են։ Մի քանի իշխանության ներկայացուցիչ կա, տեսնենք՝ ոնց կլինի։ Բոլորս էլ մրցակցային պայքարի ենք գնում»,- ասաց Անի համայնքում առաջադրված ԲՀԿ-ական Հակոբ Աղաբեկյանը:

Նշենք, որ Անի համայնքում խոշորացվոդ համայնքի ղեկավարի պաշտոնի համար 6 թեկնածու է առաջադրվել, որոնցից 2-ը ՀՀԿ-ական են, մեկը ԲՀԿ-ական, մնացածը անկուսակցական ինքնաառաջադրումներ են։

«Ես գնում եմ պայքարի՝ հանուն արդարության եւ հանուն համայնքի լավ ղե­կավար ունենալու։ Եթե լավ ղեկավար ունենա­յինք, չէինք մասնակցի ընտրություններին եւ չէ­ինք պայքարի, այլ կօժանդակեինք։ Ինչքան էլ կավ կինո լինի, 15 տարի նույն դերասանով չի նայվում էդ կինոն։ Մենակ «Մենք ենք, մեր սարեր»-ն է այդպիսի կինո, բայց էն էլ միջին դե­րասաններն են լավը, դրա համար է նայվում»,- նշեց Աղաբեկյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե այս ընտրություններին էլ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ համաձայնեցված է գործում։

Անդրադառնալով խոշորացման գործընթացին՝ Աղաբեկյանը նշեց, որ դեռ պարզ չի, թե ինչ արդյունք կտա այս գործընթացը։ «Սահմանամերձ հա­մայնքներ են, սարսափելի վիճակում։ Ոռոգման ջուրը քթների տսսկ, այգինե­րը չորանում են։ Ցանկա­ցած գործընթաց էլ՝ լինի խոշորացումը, թե ուրիշ բան, դրական կլինի, եթե թեկնածուն, ղեկավարը պայքարի իր ծննդավայ­րի, համայնքի համար։ Իսկ եթե պայքարի միայն իր ընտանիքի, իր մտերիմների համար, առկա վիճակը կստացվի։ Դրա համար պետք է սպասել, տեսնել, թե ով է ընտրվելու, եւ ինչ գործելաոճ է որդեգրելու»,– ասաց ԲՀԿ- ական թեկնածուն։

Ախուրյան համայնքում էլ առաջադրված ԲՀԿ-ական թեկնածուն Կարեն Սերգոյանն է։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ