29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարելի է կոնստրուկտիվ ելքեր գտնել»

17956

Հոկտեմբերի 16-ին   Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝   հանդիպման գլխավոր արդյունքն այս պահին այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է։

«Պայմանավորվածություն կա՝ լարվածության մակարդակի իջեցման, բանակցությունների վերսկսման հետ կապված։ Այս ամենը մենք տեսնում ենք հայտարություններում, բայց թե դրանցից ո՛րը կյանքի կկոչվի, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք», – նշեց քաղաքագետը։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այս անգամ ճնշումներ գործադրի, և վերջապես Արցախի կոնֆլիկտի կարգավորման հարցում տեղաշարժ լինի, քաղաքագետը պատասխանեց՝ այս պարագայում ՄԽ համանախագահ երկրների կողմից կոնսոլիդացված ճնշումներ են անհրաժեշտ, որպեսզի, իսկապես, նկատելի արդյունք լինի։

Քացաքագետը շեշտեց՝ այսօր ամբողջ աշխարհում անվտանգության հարցը դարձել է անհրաժեշտ բոլոր պետությունների համար․ այնպես որ, արցախյան կոնֆլիկտի մեջ կարելի է կոնստրուկտիվ ելքեր գտնել, առավել ևս, եթե հաշվի առնենք այն, որ բանակցությունները շարունակելու հիմքեր կան։

«Այս պահին կարող ենք ֆիքսել, որ կողմերը կառուցողական են տրամադրված։ Նրանք համաձայնել են քայլեր ձեռնարկել բանակցությունների ակտիվացման համար։ Բայց հստակ ասել, թե առաջիկայում ինչ կլինի․․․ կարծում եմ՝ քաղաքագետը դա ասել չի կարող․ դա կկարողանար անել միայն պայծառատեսը», – նշեց Ռուբեն Մեհրաբյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ