27 Ապրիլի, Ուրբաթ, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Սասնա ծռեր»-ի դատավարությունը անիմա՞ստ է/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դեռ չմեկնարկած հետաձգվեց «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանը սրտի նոպայի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

«Պետք է մեկ մեղադրական եզրակացություն լինի, հետեւաբար, դատախազը պետք է կազմի այն: Դրանում յուրաքանչյուրի մեղադրանքը պետք է նկարագրված լինի: Մինչդեռ չունենք նման բան, հնարավոր չէ այս կերպ դատական նիստ անցկացնել, սա նորամուծություն է»,-լրագրողների հետ զրույցում նկատեց  ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Հայրապետյանը կարծում է, որ նշյալ ամբաստանյալների մասերն արհեստականորեն են միացրել մեկ գործում՝ 4+7 սկզբունքով, մինչդեռ նախկինում դրանք առանձնացվել էին՝ արդար դատաքննության ողջամիտ ժամկետներ ապահովելու նպատակով:

«Եթե այդ ամբաստանյալները, որոնց մասերը միացվել են մեկ գործում, իրար հետ կապ ունենային, նրանց համար առանձին մեղադրական եզրակացություններ չէին չէին գրվի: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ուներ 4-ին միացնել 7-ին»,-ընդգծեց փաստաբանը:

Մանրամասները` տեսանյութում:

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ