17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

«Հիմա Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի՝ ով է լինելու վարչապետը» /տեսանյութ/

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե  2017 -ից  հետո ով է լինելու վարչապետը: Կուլիսներում միհնականում երկու անուն է շրջանառվում, մասնավորապես՝ գործող նախագահի ու վարչապետի անունները:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը     Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝  այս պատագայում պետք չէ կենտրոնանալ անձերի վրա:

«Իրականում անձերի փոփոխությունը քաղաքական ռեալ իրականության մեջ փոփոխությունների չի հանգեցնում սովորաբար:  Կարելի է պատկերացնել, որ նաև այլ անձինք կարող են լինել այդ պաշտոնի հավակնորդը: Իրականում այդ պահին դժվար է ասել՝ ով կլինի վարչապետը: Կարող եմ ասել՝ հիմա Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի՝ ով է լինելու վարչապետը, Կարապետյանն՝ առավել ևս: Հիմա քաստինգ է ընթանում», – նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ