19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավոր չեղավ, երբ Սեֆիլյանն ազատ էր, ինչո՞ւ հիմա պիտի լինի

«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ոչ մի տարբերություն չի գտնում 30 հոգով առանձին-առանձին Ֆեյսբուքում կամ ասուլիսների ժամանակ կարծիքներ ասելու կամ մի սենյակում այդ կարծիքներ ասելու մեջ. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նա՝ խոսելով Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ձևավորվող ազգային դիմադրության ճակատից:

«Ի վերջո, այդ մարդիկ, որոնցից մեկն էլ ես էի այդ թվում, չուն են բավարար ռեսուրսներ՝ նյութական, քաղաքական, տնտեսական, իրավական, որպեսզի կարողանան դիմադրական շարժում ստեղծել: Ժիրայր Սեֆիլյանի հիմնական առանցքային պայքարի ձևը համաժողովրդական ընդվզումն էր, որին տեսականորեն համաձայն եմ, բայց գործնական համաժողովրդական ընդվզման համար պիտի լինեն համապատասխան պայմաններ»,-հավելեց Պապյանը:

Նա ընդգծեց, որ եթե դա հնարավոր չէր Սեֆիլյանի ազատության մեջ գտնված ժամանակ, «Սասնա ծռերի» ժամանակ, հիմա ի՞նչից ելնելով պիտի դատողություն անենք, որ այս տարեվերջին համաժողովրդական ընդվզում կլինի:

«Ես ասել եմ՝ ժողովուրդը հոգնել է, հիասթափվել է, ժողովուրդը գնում է պայքարի այն ձևով, ինչ որ ինքը դարեր շարունակ է ունեցել, դա արտագաղթն է, սա իրականություն է, որը պիտի ընդունենք: Ուրիշ բան է տեսական դաշտում մշակել, թե ինչպես պետք է պայքարենք, ուրիշ բան է գործնականում դա իրագործել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ