19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է ասել Լ. Հայրապետյանը վերջին անգամ եղբորը տեսնելիս

«Ես հեռախոսով խոսել եմ Լևոն Հայրապետյանի տիկնոջ հետ, և նա է ինձ ասել, որ վերջին անգամ խոսել է եղբոր` Վլադիմիր Հայրապետյանի հետ: Լևոն Հայրապետյանն ասել է՝ զգում է՝ մահանալու է:  Եղբայրն ասել է` Լևո´ն, ինչ ես ասում, չէ՞ որ երկու օրից քո դատն է, Լևոն Հայրապետյանն ասել է, որ իր միակ խնդրանքն այն է, որ երբ մահանա, իրեն թաղեն մոր կողքին», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

 Խոսելով Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքների մասին՝  բանախոսը շեշտեց. «Մենք Ռուսաստանի հանդեպ որքա՜ն զիջումների ենք գնացել առանց որևէ պատճառի… թեկուզ  նույն Պերմյակովի գործով: Նախաքննական մարմինը որևէ ստույգ հոդվածով չկարողացավ  պարոն Հայրապետյանին դատել, և իշխանությունները` հանձինս Սերժ Սարգսյանի, Կառավարության և ամբողջ օրենսդիր մարմնի, մեղավոր են նրա մահվան հարցում, մեղավոր են անտարբերություն ցուցաբերելու համար:

Նա մահացավ այնպիսի բանտում, որտեղ սարսափելի պայմաններ էին: Մորդովայի բանտը աշխարհի տասը վատագույն բանտերի շարքին է դասվում, այնտեղ պահվում են ամենավտանգավոր կրկնահանցագործները: Եվ ինչպես իր կինն ասաց, իրենք չեն նահանջելու, իրենք բացահայտելու են պատճառները և պահանջելու են բարոյական պատասխան»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ