20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է անում ուրբանիզացիան. ընկերներ կան, ում տարին 2 անգամ ենք տեսնում

Հոգեբան Միհրադատ Մադաթյանն ասում է, որ եթե մարդիկ ձերբազատվեին հոգեբանին դիմելու բարդույթից, հոգեկան հիվանդության պատճառով եղած մահվան դեպքերը կնվազեցին: «Նախկինում մենք ավելի լուրջ խնդիր ունեինք: Հոգեկան առողջությունը սուբյեկտիվ մեծություն է՝ կախված ժամանակից, տարիքից, մեծությունից և այլն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա, ապա շարունակեց. «Մեր հասարակությունը չի կարողանում այդ խնդիրները լիարժեք ընկալել ու լուծել»:

Ըստ նրա՝ հոգեկան առողջության նկատմմաբ պետք է պատասխանատու վերաբերմունք ունենալ: «Սա երկկողմանի պիտի լինի: Մենք ուրբանիզացիայի հետ կապված՝ քիչ ենք շփվում միմյանց հետ: Նույնիսկ ընկերներ ունենք, որոնց  կես տարին մեկ ենք տեսնում, ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում, այլ որովհետև մտել ենք ինչ-որ մի անհասկանալի վազքի մեջ: Մարդը դեպրեսիայի մեջ է ընկնում, կա նաև հակառակը, երբ մարդն էյֆորիայի մեջ է ընկնում: Չես կարող այս չափորոշիչներով բնութագրել հոգեկան հիվանդություն ունեցող անձին»:

Հոգեբանն ասաց, որ այս բոլոր դեպքում հոգեբանի մոտ չտանելը կարող է բերել ավելի վատ հետևանքների:

Նա ընդգծեց, որ կանայք ավելի շատ են դիմում հոգեբանի, քան տղամարդիկ, սակայն սա չի նշանակում, որ կանայք ավելի շատ ունեն այս խնդիրը, այլ այն է, որ կանայք ավելի ադեկվատ են այս հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ