25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում

Իրաքի բանակը շիական «Հաշդի Շաբի» խմբավորման օգնությամբ երբ գրավեց Քիրքուքը  քրդերից, վերջիններս սկսել են դիմել բողոքի գործողությունների:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ տեղի քրդերը դուրս են եկել Քիրքուքի, Էրբիլի, Դոհուկի և այլ քաղաքների  փողոցներ և իրենց դժգոհությունը հայտնել իրաքյան զինուժի գործողությունների դեմ:

Նշվում է, որ ցույցերի ժամանակ մասնակիցներն  իրենց ձեռքերում պահել են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)  փառաբանող  պաստառներ: Ցուցարարներից ոմանք նույնիսկ  ինքնաձիգերով օդ են կրակել:

Էրբիլում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում Իրաքի բանակի գործողություններից դժգոհող զանգվածը  պնդել է, թե իբր Իրաքի զորքերը փորձել են շարժվել նաև դեպի Էրբիլ: Քրդերի պնդմամբ՝ Էրբիլի ուղղությամբ նույնիսկ կրակ է բացվել:

Որոշ ցուցարարներ Էրբիլում բերման են ենթարկվել Էրբիլում Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի և «Հաշդի Շաբի» խմբավորման դեմ համացանցում գրառումներ կատարելու համար:

Թուրքական աղբյուրը նշում է, որ քրդական ուժերը Քիրքուքի դեպքերից հետո կարողացել են ապստամբության արդյունքում իրենց հսկողությունը վերահաստատել քաղաքի 3 թաղամասերի վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ