24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիզաների խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ն 4 պայման է ներկայացրել Թուրքիային

ԱՄՆ-ի  փոխպետքարտուղարի օգնական Ջոնաթան Քոհենի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Թուրքիա:

Ըստ թուրքական  «Haberler»  պարբերականի՝ սպասվում է, որ ամերիկյան պատվիրակությունը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի  ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ստեղծված լարված իրավիճակը, մասնավորապես վիզաներ չտրամադրելու հարցը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ամերիկյան կողմը Անկարային 4 պայման է ներկայացրել, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի վիզաների հետ կապված խնդիրը լուծել:

1. Պաշտոնական Անկարան պետք է փաստեր ներկայացնի, որով ապացուցվում է ԱՄՆ-ի հյուպատոսարանի 2 աշխատակցի մեղքը լրտեսության մեջ: 

2. Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցների դեմ իրականացվող հետաքննության վերաբերյալ պետք է իրազեկվի Միացյալ Նահանգներին:

3. Աշխատակիցների նկատմամբ տարվող հետաքնությունը պետք է ընթանա միայն ամերիկյան կողմի համաձայնության ներքո:

4. Եթե հյուպատոսարանի աշխատակիցը ԱՄՆ-ի ցանկությամբ է կապի մեջ մտնում պաշտոնական Վաշինգտոնի հետ, ապա նման դեպքում  թուրքական կողմը չպետք է կալանավորի այդ անձին:

Աղբյուրը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ Թուրքիան հրաժարվել է կատարել այդ պայմանները:
 

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ