24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռերի» անդամը սրտի նոպա ունեցավ

Երեւանին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 19-ին, մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների  գործով դատական նիստը:

Արտուշ Գաբրիելյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նրա համար դատարան շտապօգնություն է կանչվել:
Նախագահող դատավորը նշեց, որ Գիչյանը սրտի հետ կապված լուրջ խնդիր ունի և հնարավոր է վիրահատության ենթարկվի:

 

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի,Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ