23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ ասաց Հիսուս Քրիստոսը տան օրհնության մասին

Այս դեպքից հետո Հիսուսը յոթանասուներկու աշակերտներ ևս նշանակեց և նրանց իրենից առաջ զույգ-զույգ ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու շրջանները, ուր ինքը գնալու էր։ Նա ասաց նրանց.

-Հունձն առատ է, բայց մշակները՝ քիչ։ Ուստի խնդրեցե՛ք հնձի տիրոջը, որ իր հնձի համար մշակներ պատրաստի և ուղարկի։ Գնացե՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ՝ գայլերի մեջ։ Ո՛չ քսակ վերցրեք ձեզ հետ, ո՛չ ճանապարհի պարկ, ո՛չ կոշիկ։ Ճանապարհին կանգնելով՝ ոչ ոքի բարև մի՛ տվեք։ Ո՛ր տունը որ մտնեք, նախ ասացե՛ք՝ «Խաղաղությո՜ւն այս տանը»։

Եթե այդ տան մեջ խաղաղասեր մարդ լինի, ձեր ողջույնի խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ՝ ձեր ողջույնը կվերադառնա ձեզ։ Ձեր իջևանած տա՛նը մնացեք, և այնտեղ ինչ որ տան ձեզ, կերե՛ք և խմեցե՛ք, որովհետև մշակն արժանի է իր վարձին։ Տնից տուն մի՛ տեղափոխվեք։ Ո՛ր քաղաքը որ մտնեք, և ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ տան ձեզ։ Եթե այնտեղ հիվանդներ կան, բժշկեցե՛ք նրանց և ասացե՛ք ժողովրդին. «Աստծու թագավորությունը մոտեցել է ձեզ»։

Իսկ այն քաղաքը, ուր մտնեք, և նրա բնակիչները չընդունեն ձեզ, դուրս եկեք այդ քաղաքի հրապարակները և ասացե՛ք. «Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թափ ենք տալիս ձեզ վրա։ Բայց իմացե՛ք, որ մոտեցել է Աստծու թագավորությունը»։ Ասում եմ ձեզ, որ դատաստանի օրը Սոդոմի բնակիչների պատիժն ավելի թեթև պիտի լինի, քան այդ քաղաքինը:

(Ղուկասի ավետարան 10:1-12)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ