25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դու չես պահանջում անել արտակարգ բաներ. քնելուց առաջ խոսենք Աստծո հետ

« Բավական է ձյան մի փաթիլ՝ ծնունդ տալու համար գետին։
Բավական է ջրի մի կաթիլ՝ ծակելու համար ժայռը հնամենի։
Բավական է մի աստղ միայն՝ լուսավորելու համար երկինքը։
Բավական է միայն մի ծաղիկ՝ գեղեցկացնելու համար անապատը։
Բավական է մի ժպիտ՝ կյանքի կոչելու համար ընկերությունը։
Բավական է մի «այո՛»՝ տրվելու համար սիրված անձին։
Բավական է արցունքի մի կաթիլ՝ ջնջելու համար դիզված կուտակված մեղքերը։
Բավական է մի լումա՝ վիթխարի դարձնելու համար գանձը։

Դու արտասովոր Աստված ես, ո՜վ Տեր, որովհետև մեծ ու հիասքանչ ես համարում այն, ինչը որ թվում է փոքր ու սովորական, որովհետև ոչինչ չես չափում մետրով ու կշեռքով, այլ՝ միշտ ու միայն սրտի լուռ ու ծածուկ բաբախյուններով։

Օգնի՛ր ինձ, ո՜վ Տեր, ամեն օր ընծայելու Քեզ միշտ իմ լավագույնը, թեև քիչ բան է, քանի որ Դու չես պահանջում ինձնից անել արտակարգ բաներ, այլ՝ որ անեմ սովորական ու ամենօրյա բաները
սրտի արտակարգ սիրով։
Ամեն »։

Ավերարդո Դինի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ