20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մաքսիմալ հստակ ու կոշտ հսկողություն սահմանել

Անտառների կառավարման, պահպանման արդյունավետության բարձրացման, վերջին ժամանակներում եղած խնդիրների լուծման նպատակով համապատասխան հանձնարարական էր տրվել. այսօր Կառավարության նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ մոտ ժամանակներս հայեցակարգ կներկայացվի Կառավարության աշխատակազմ: Միաժամանակ նա հայտնեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սահմանված քրեական ու վարչական միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը: Նաև պարզ է դարձել, որ բնափայտի մթերման օրինական ծավալները վերջին տարիներին նվազել են 3 անգամ:

Վարչապետը հանձնարարեց շարունակել անտառամերձ համայնքի բանկիչներին թափուկի անվճար հատկացման գործընթացը, 10 օրվա մեջ քննարկել ու ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օրինակ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա, 2 ամսվա մեծ մշակել ու ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ պատասխանատվության մեխանիզմների խստացման տարբերակներ:

«Հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, գնահատելով, թե ինչքան է այնտեղ ստվերը, պետք է «Հայանտառ» ձեռնարկությունը բարեփոխումների տանենք, տրամաբանության չափով լեգալիզացնենք այդ անտառի հատումները, այդ ֆինանսական միջոցներն ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստ լինեն բոլոր անհրաժեշտ գործիքներով, որպեսզի մաքսիմալ հստակ ու կոշտ հսկողություն սահմանեն»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ