29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են կասկածի տակ դնում

arm148249656085

«Մենք, ի դեպ, պետք է հիշենք, որ այդ ճշգրտումը կատարվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որովհետև նոր տեղեկատվություն ունենք, տնտեսական նոր զարգացումներ, որ մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ տարին մենք կավարտենք ոչ թե 3.2 տոկոսով, որը շատ մոտ է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին, այլ կավարտենք 4.3 տոկոսով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակած զեկույցում կասկածի տակ դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ:

Ավելի վաղ Վարդան Արամյանն ասել էր. «Մենք պատրաստվում ենք վերանայել տնտեսական աճի հիմքերը 2017 թվականի համար և 3.2-ի փոխարեն սահմանել իրական տնտեսական աճի 4.3 տոկոսանոց ցուցանիշ այս տարվա համար»:

Մեզ հետ զրույցում նախարարը բացատրեց, թե ինչով է պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները: «Արժույթի միջազգային հիմնադրամի համաշխարհային տնտեսական հեռանկարներում սովորաբար տեղ գտած տեղեկատվությունները, վերլուծությունները և կանխատեսումները կատարվում են մինչև մայիս-հունիս ամիսները, որից հետո գնում են ամփոփումները, այսինքն՝ այնտեղ կա որոշակի ժամանակային մաս, որ այդ տեղեկատվությունը ներառված չէ, սովորաբար ԱՄՀ-ն իր վարքագծով կոնսերվատիվ է, պահպանողական՝ տարբեր երկրների տնտեսական աճերի կանխատեսումների մասով:

Հոկտեմբերին եթե վերցնենք ապրիլի կանխատեսումը, կտեսնենք, որ շատ մեծ ճշգրտումներ չկան, նա կտրուկ չի անում այդ կանխատեսումները»,-եզրափակեց Վարդան Արամյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ