19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՃՈ-ն թույլ է տալիս, որ իրենց «դեպուտատ» զգան. Հրապարակ

Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված օօ 11 եւ օօ 01 սերիայով համարանիշներն այլեւս գործածության մեջ չեն։
Բայց մարդիկ կան, որ դեռ դրանք շարունակում են պահպանել իրենց մեքենաների վրա եւ իրենց «դեպուտատ» զգալ։ Մենք գրել էինք, որ Աժ-ն այս համարանիշները հետ կանչելու խնդիր ունի։ Դրա համար որոշել է դրանք չեղարկել ու նոր սերիայով համարանիշներ թողարկել՝ կոնկրետ պատգամավորների ու Աժ աշխատակազմի ծառայողական մեքենաների քանակով։ Դրանք այժմ HH 01 եւ HH 11 սերիայով են։ Դեռ Հովիկ Աբրահամյանի թվերից Աժ պատգամավորական մանդատի նման «անձեռնմխելի» համարվող
այս համարանիշները բաժանվեցին աջ ու ձախ, ում ասես, եւ հետո դրանք հետ վերցնելը դարձավ իսկական գլխացավանք։ Աբրահամյանը «լավություն» էր անում ում ասես, կամ էլ Աժ գործերի կառավարիչն էր իր հերթին «լավություն» անում իրեն այդ հարցով դիմողներին։ Պատգամավորներ կան, որոնք ուղղակի մոլուցք
ունեն Աժ համարների նկատմամբ ու օրինական կարգով իրենց հատկացվող մեկ պետհամարանիշով չեն բավարարվում, փորձում են ավելի շատ ԱԺ-ական համարներ ունենալ: Դրանք հետո փակցնում են իրենց կնոջ, զավակների, թիկնապահների մեքենաների վրա: Այս կատեգորիային պատկանում, օրինակ, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը՝  ԱԱՍ-ի Արտակը, ով նախորդ գումարման Աժ-ում ինչքան կարողացել, «գոլդ» համար Էր ձեռք բերել օօ 01 եւ օօ 11 սերիաներով։ Իհարկե, օօ 01 նրան չէր հասնում, այստեղ, բնականաբար, աշխատել է Աժ աշխատակազմի «լավության» օրենքը: Իսկ oo 11-ն էլ նա գնում էր պատգամավորներից, ում դուր չէր գալիս իր համարը։ ՍԱՍ-ի Արտակն իր այս «խասյաթը», ասում են, հիմա էլ չի «թարգել»։ Այժմ էլ HH 11 սերիայով համարանիշներ է ձեռք գցել, չնայած, ինչպես նախապես հայտարարվել էր, դրանք պետք է սահմանափակ քանակությամբ թողարկվեին։

Մենք փորձեցինք Հայաստանի ճանապարհային ոստիկանությունից ճշտել, թե ինչ կարգավիճակում են գտնվում օօ 11 եւ օօ 01 սերիայով նախկին Աժ-ական համարանիշները, արդյոք դրանք օրինական ուժ ունեն հիմա, ինչ է նախատեսել ոստիկանությունն այս համարանիշների մասով, եւ դրանք մեքենաների վրա հայտնաբերելու դեպքում ինչ են անում։

Պարզվեց՝ ոչ մի բան։ Համարները դեռ Աժ հաշվեկշռի վրա են, դրանք կամաց-կամաց հետ են վերցնում, դրա համար որեւէ ժամկետ չկա սահմանված, ավելի շատ թողել են վարորդների բարեխղճությանը, որ տանեն հետ հանձնեն, նման համար­ներով մեքենաներ կանգնեցնելու դեպքում էլ ՃՈ տեսուչները դրանց համար չեն տուգանում։ Այսինքն՝ նախկին պատգամավորներն ու նրանց մերձավորները դեռ կարող են իրենց «դեպուտատ» զգալ ու հիշեցնել, որ ժամանակին իրենք կամ իրենց պապան «դեպուտատ ա եղել»: ՃՈ-ն էլ, փաստորեն «վայիս» չի լինում պետհամարանիշով իրենց կյանքն իմաստավորողների այդ փոքրիկ հաճույքին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ