28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սենսացիա կարող էր լինել. հողերի հանձնման հարցը. 168 Ժամ

1508150793-1034

Ժնեւյան հանդիպման ընթացքում նախագահներն ընդհանուր հարցեր են քննարկել, որոնք միշտ են քննարկում Ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Սենսացիաներ տեղի չունեցան, ծրագրում` եւս, համատեղ քննարկման կետեր եւս չկային: Սենսացիա կարող էր լինել այդ հանդիպումից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը: Բայց հանդիպման կազմակերպման ընթացքում ԶԼՄ-ներում որոշակի լարվածությունից հետո սենսացիաներ տեղի չունեցան:

Ներկայումս արդեն սենսացիա կարող է լինել հետագա, իր կարծիքով՝ անմիտ բանակցություններից Ադրբեջանի նախագահի հրաժարումը»,- թերթի հետ զրույցում ասել է անվտանգության եւ քաղաքական հարցերի վերլուծաբան, ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում քննարկված հարցերին:

Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ անցյալ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքները դուրս են մնում տեսադաշտից մեկ պարզ պատճառով` այդ որոշումներից ոչինչ չի իրականացվել: Ավելին, նրա խոսքով՝ վերահսկողները եւ դիտորդները ջանում են չնկատել Ղարաբաղում ստատուս-քվոյի փաստացի փոփոխությունը, քանի որ տարածքի մի շերտ 2016թ. ապրիլից հետո ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել: Թեեւ, ըստ Տրոֆիմչուկի՝ ինքը` Հայաստանի նախագահը, եւս կարող էր պահանջել դիտորդներից նրանց հստակ կարծիքն այս հարցի վերաբերյալ:

Քաղաքագետի համոզմամբ՝ այն, ինչ Ադրբեջանն է այս բանակցություններից ակնկալում, նման արդյունքներ չեն լինելու. «Հողեր ոչ մեկը ոչ մեկի չի փոխանցելու: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ