25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սակագների բարձրացում չի սպասվում 2018 թվականին

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույում հայտարարեց, որ 2018 թվականին գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում:

Հարցին, թե  այսօր քննարկվում է ատոմակայանի փակման կամ վերանորոգման հարցը, արդյոք սա սակագնի բարձրացման չի  հանգեցնի, Նազարյանը պատասխանեց. «Բնականաբար, ատոմակայանի կանգնելը  որոշակի խնդիրներ առաջացնում է, շատ կանգնելը շատ խնդիրներ է առաջացնում, որովհետև Մեծամորի ատոմակայանն էլեկտրաէներգիայի ամենաէժան արտադրողներից է: Բայց ես ասում եմ, որ 2018 թվականին սակագնի բարձրացում չենք սպասում: Բոլոր ընկերություններից կստանանք իրենց մոտեցումներն ու հաշվարկները և մինչև դեկտեմբերի 1-ը կունենանք վերջնական մոտեցում: Եթե փոփոխություն լինի, ապա այդ մասին լրացուցիչ կասենք, կարծում եմ՝ այս պահին  էլէներգիայի սակագնի բարձրացում չի լինի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ