23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որևիցե փոփոխության կարիք չկա. փոխոստիկանապետը՝ հնարավոր միավորման մասին

«Կարծում եմ, որ դրանք ընդամենը լուրեր են, հարցին դեռ չենք անդրադարձել, դա պիտի խորը ուսումնասիրվի և լուծվի ամենաբարձր մակարդակներում և ատյաններում»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք իրականության հետ կապ ունեն լուրերը, թե առաջիկայում բարեփոխումների հայեցակարգի շրջանակներում ոստիկանությունը կմիավորվի Արտակարգ իրավիճակների նախարարության ու Տարածքային զարգացման նախարարության հետ, պատասխանեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Վերջինս նշեց՝ տեղյակ չէ նման քննարկումների առկայության մասին:

Հարցին, թե կա դրա անհրաժեշտությունը, նա պատասխանեց. «Ես գտնում եմ, որ ներկայումս գործող մոդելը բավական արդյունավետ է աշխատում, և որևիցե փոփոխության կարիք չկա: Դա իմ անձնական կարծիքն է»:

Հետաքրքրվեցինք նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ այս հարցը քննարկվել է, թե ոչ, ինչին նա ասաց, որ այդ մասին չի կարող ոչինչ ասել:

Նշենք, որ մամուլը գրել էր, որ քննարկվում է այս տարբերակը, ինչպես նաև հայտնի է, որ ոստիկանությունն առաջարկում է վերանվանվել Ոստիկանության գվարդիայի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ