23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ ասել է՝ «ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ»

Ավարտեցի ընտանեկան բռնության (և այլնի) մասին օրենքի նախագծի ընթերցանությունը: 
Դժվար չէր ենթադրել, որ հարցերը շատացան, որքան էլ որ ես հատուկ ծայրահեղ մերժողական մոտեցում չունեմ: 

Օրինակ՝ ինձ այդպես էլ անհասկանալի մնաց այս ձևակերպման տրամաբանությունը՝ «ընտանեկան բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին…»: 
Ի՞նչ ասել է՝ «ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ»: 

Ոնց հասկանում եմ, դա այն է, որ կան կասկածներ, ենթադրություններ, որ տեղի է ունեցել բռնություն: Ենթադրություն: Հա, բայց այդ «ենթադրականի» հիման վրա ոստիկանության հատուկ կառույցի աշխատակիցը, աջակցության կենտրոնն ու «ընտանեկան բռնության կանխարգելման վրա» մասնագիտանալիք մնացյալ կառույցները ԿՈՆԿՐԵՏ գործողությունների լիարժեք ազատություն և իրավունք են ստանում: 

Միայն ենթադրության վրա հիմնվելո՞վ… Եթե ընկերներիս շարքերում եղած իրավաբանները կարող են մարդավարի ինձ բացատրել այս անդյուրընկալ հանգամանքը, սիրով կլսեմ:  Դա, իհարկե, հարցերից միայն մեկն է, էլի հարցեր կան, բայց հլա էս մեկը մարսեմ… 

Արմեն Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ