23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս օրենքը քաղաքացիական պատերազմի կհանգեցնի. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրշանառության մեջ դրված «Ըն­տանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի քննարկումը։ Տար­բեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, պատգամավորներ, հասա­րակական գործիչներ դեմ արտահայտվեցին նախագծին, ի հայտ բերելով այն բացասա­կան տարրերը, որոնք կապված են օրենքի նախագծի հետ։

Իրականում Հայաստանին անհրաժեշտ է նման օրենք։ Հարցի շուրջ թերթը զրու­ցեց հայաստանյան վերլուծաբանների հետ։

«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանի խոսքով՝ Հայաստանը նման օրենքի կարիք չունի. «Այս օրենքը շրջանառության մեջ է դրվել այն պարզ պատճառով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի բյուջետային աջակցության պայմանագիր, որի շրջանակներում նախատեսված է նման օրենքի ընդունումը։ Ինձ համար զարմանալի է այն փաստը, որ Հայաստանը նման նուրբ թեմայի շուրջ՝ ընտանիքի, երրորդ երկրի հետ բանակցություններ է վարում, սա էլ այն դեպքում, երբ մենք աշխարհին դեռ շատ բաներ ունենք ասելու։

Օրենքի նկատմամբ հանրային պահանջ իրականում չկա, այս ամենը ձեւավորվել է արհեստականորեն դրսից ուղղված պահանջներով, մասնավորապես՝ ԵՄ-ի կողմից: Այս մասին նույնիսկ ՀՀ արդարադատության նախարարն ասաց, որ, այո, այդ դրույթը կա։ Այսինքն, այստեղ խոսքը գնում է գումարի դիմաց ինչ-որ պարտականությունների կատարման մասին։

Այս օրենքը չեն ընդունել Եվրամիության մի շարք երկրներ, հետեւաբար՝ մենք ինչո՞ւ պետք է ընդունենք։ Այն երկրները, որոնք ընդունել են այս օրենքը, դրական հետեւանքների մասին որեւէ խոսք չկա։ Ամեն ինչ անելու ենք, որ օրենքի նախագիծը չընդունվի: Օրենքը կարող է առաջ բերել քաղաքացիական պատերազմ, որովհետեւ մարդիկ սկսելու են պաշտպանել իրենց ընտանիքները»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ