19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է սպասվում մարզպետներին

«Այո, մարզպետները օրենքով են աշխատելու, որովհետև մեր Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են, որ մարզպետների ինստիտուտների կարգավորումը պետք է լինի ոչ թե նախագահի հրամանագրով, այլ օրենքով: Բնականաբար, կլինի օրենք, որտեղ նկարագրված են մարզպետական ինստիտուտ և բովանդակությունը, և բոլոր մանրամասները»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում մարզպետների ինստիտուտում, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: 

Նա նշեց, որ նախարարությունում այս պահին սրա վերաբերյալ քննարկումներ գնում են, օրենք են մշակում: Ինչ վերաբերում է փոխմարզպետների թվի կրճատման հավանականությանը, ապա Տերտերյանն ընդգծեց, որ դրանք ընդամենը լուրեր են, խոսակցություններ: «Եթե գնում են քննարկումներ, ուրեմն քննարկվում են ամենատարբեր հարցեր»:

Հարցին, թե ավելորդություն չի՞ համարում այդքան փոխմարզպետներ ունենալ (2 կամ 3 փոխմարզպետ կա ամեն մի մարզպետարանում-հեղ.), փոխնախարարը պատասխանեց, որ այդ հացը խորքային է. «Եթե չկան լիազորություններ, եթե չկա ծանրաբեռնվածություն, ապա ոչ միայն փոխմարզպետներ, այլ փոխնախարարներ, վարչության պետեր, թղթակիցներ, ամեն ինչ պետք է նայել, թե որքան ծանրաբեռնվածություն կա: Վստահ եղեք, որ այդ խնդրին մենք կանդրադառնանք, և, ի դեպ, անդրադառնում ենք: Տարիների ընթացքում անընդհատ վերանայվում են, կառուցվածքային փոփոխություններ են լինում, մեծացվում են, փոքրացվում են, դա դինամիկ և օբյեկտիվ պրոցես է»:

Խոսելով մարզերի խոշորացման, միավորման հավանակության մասին՝ նա հայտնեց, որ այս պահին այդպիսի քննարկում չկա, ինքն էլ դեմ է դրան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ