20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աղմկոտ սկանդալ. ԱԱԾ-ն բացահայտել է. Ժամանակ

 Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղեւորափոխադրումների մասոիվ միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս: Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում:

Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը: Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատռում սկսած 2011 թվականից:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում եւ միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղեւոր է հայտնաբերվել:

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրությամբ եւ առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ