25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե դու արհամարհում ես Աստծուն

Փառք Քեզ Տեր Աստված Քո տվածի համար, Մեղա Տեր, իմ անշնորհակալության համար:

Թող Սուրբ Գրքի խոսքով սկսվի շաբաթվա սկիզբը և մեր յուրաքանչյուր օրը: Շրջենք Աստվածաշնչում, թակենք Ավետարանիչների դռները, մտնենք Պողոս Առաքյալի տասնչորս ոսկյա կամարներից ներս և հավաքենք մեր Տիրոջ բուրումնավետ ծաղիկների նեկտարը` որպես բալասան մեր հոգու վերքերի համար:

Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու,  թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։

Սաղմոս 13:2

«Ես ձեզ բարեկամներ կոչեցի»: Հովհ. 15:15 Երբ կարդանք այս տողերը, միանգամից մեր սիրտը կլցվի ուրախությամբ, համարձակությամբ և վստահությամբ: Ահա թե ինչու է ճշմարիտ քրիստոնյան սրտով ուրախ, հոգով խաղաղ, վարքով օրինակելի է:Աստված մեզ բարեկամ անվանեց, այդքան բարձրացնելով մեր պատիվը:

Իսկ եթե Աստված մեզ բարեկամ անվանեց, մենք պարտավոր ենք «բարեկամ» տիտղոսը ըստ արժանվույն գնահատել, որովհետև մեզ բարեկամ կոչեց ոչ թե երկրի ղեկավարը, այլ` Աստված: Տեսնում եք, թե ինչքան հեշտ է լինում, երբ մեր առավոտը թարմ ուղեղով սկսում ենք Աստծո խոսքով, և այն մարսում ենք ողջ օրվա ընթացքում, և հագենում ենք, և սննդարար է և մարսողությանն է օգտակար: Դարձյալ գանք այն խոսքին, թե` Իմ խոսքը ձեզ մաքրում` դաստիարակում է … Փառք Տիրոջը ամենուր:

Իսկ Պողոս առաքյալը ասում է. «Եթե դու արհամարհում ես Աստծու բարության առատությունը եւ ներողամտությունն ու համբերությունը, չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում»:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ