25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե ավելի էժան զենքի տեղ գիտեք, ասեք, գնանք, գնենք»

Lragir.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի հետ:
Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված արտահանման նոր վարկային համաձայնագիրը, որով Ռուսաստանը 100 մլն դոլարի զինամթերք կտրամադրի Հայաստանին։ Շարունակ վարկեր վերցնելով և կախվածությունը խորացնելով՝ ո՞ւր է հասնելու Հայաստանը։

 

Կախվածության մասին բոլոր հայտարարությունները համարում եմ մակերեսային գնահատականներ։ ՀՀ-ի համար ասել եմ ու ասում եմ, որ անվտանգության խնդիրներն ամենաառաջնայինն են։ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 200 միլիոն վարկ՝ մեր առաջարկով, և այս հարյուր միլիոնը նույնպես մեր առաջարկով է։ Սա արտոնյալ պայմաններով է, և բողոքել այս 100 միլիոն վարկից՝ ընդամենը բողոք է անվտանգության համակարգի ամրապնդման դեմ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները գոնե ռազմա-քաղաքական առումով գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Որևէ երկիր մեզ գոնե այս փուլում չի կարող ոչ միայն այս պայմաններով, այլ նաև դրա կեսին մոտ պայմաններով զենք-զինամթերք տրամադրել Հայաստանին։ Եվ սա փաստ է։ Եթե կա մեկը, որ կապացուցի, որ Ռուսաստանի 100 միլիոն վարկի մոտ գներով այդքան սպառազինություն կարելի է ունենալ, թող հրապարակի փաստերով։ Իրապես չկա նման բան, քանի որ նախորդ գումարման ԱԺ-ն ընդունել է որոշում, ըստ որի՝ Հայաստանը՝ որպես ՌԴ դաշնակից, իրավունք ունի ոչ թե շուկայական գներով, ինչպես Ադրբեջանը կամ այլ պետություններ են ձեռք բերում, այլ ներքին գործարանային գներով Ռուսաստանի Դաշնությունից ստանալ զենք-զինամթերք։ Բողոքողները թող կողմնորոշվեն: 200 միլիոնի ժամանակ ասում էին բա ո՞ւր է զենքը, բողոքում են, միտինգ անում, որ Ռուսաստանը զենքը չտվեց, հիմա 200 միլիոնը տվեց: 2018-ի համար էլ մենք ենք առաջարկել 100 միլիոն վարկ տրամադրել արտոնյալ պայմաններով, հիմա տալիս են, ասում ենք կախվածության մեջ է գցում։ Կողմնորոշվեք, հիմա անվտանգությունը պետք է, թե ոչ։ 200 միլիոնի ժամանակ այդ նույն մարդիկ ասում էին, որ Ռուսաստանը մեզ գցեց, իր պարտավորությունները չի կատարում։

Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ 200 միլիոն դոլարի խնդիրը լուծված է, 2018-ի համար նույն պայմաններով 100 միլիոնի վարկ ենք վերցրել։ Եվ այդ պայմաններով զենք-զինամթերք ստանալը Ադրբեջանի սպառազինության ավելացման ֆոնին, այլ ձև մեկնաբանել, քան տարածաշրջանում հավասարակշռության պահպանում, չի կարելի։ Բացի այդ, եթե այդ մարդիկ գտնում են, որ անվտանգության խնդիրն էական չէ, դա իրենց պրոբլեմն է։ Սա գործարք է, որն արվել է Հայաստանի իշխանությունների առաջարկով, որովհետև սա բխում է մեր շահերից։ Կներեք, ՌԴ-ն այդ նույն զենքը, եթե Հայաստանին չվաճառեր 100 միլիոնով, կարող էր շուկայական գներով 500 միլիոնով վաճառել մեկ ուրիշին։ Այսինքն՝ սա գործարք է, որը բխում է մեր անվտագության ամրապնդումից։

 

Ադրբեջանին զենք վաճառելն է՞լ է մեր դաշնակցային հարաբերություններից բխում։

 

Զենքի վաճառքի մասին մենք մեր կարծիքն ասել ենք։ Պարոն նախագահը բարձր մակարդակով շատ հստակ ասել է, և նախագահից ավելի դիպուկ և ավելի հստակ, քան նա ասել է, դժվար է պատկերացնել։ Մեր կարծիքը չի փոխվել, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված գտնում են, որ այո, սա հայ-ռուսական հարաբերությունների ցավալի խնդիրներից մեկն է, եթե ոչ ամենացավալին։ Մենք պետք է զինվե՞նք, թե ոչ, այո, պետք է զինվենք, մենք պետք է շենացնե՞նք մեր անվտանգության համակարգը, այո, ինչպե՞ս պետք է մեր անվտանգության համակարգն ուժեղացնենք, եթե մեր թշնամին ունի զենք, պետք է չէ՞ զենք-զինամթերք գնենք, այո։ Եվ պետք է գնենք այն զենք-զինամթերքը, որը որակյալ է և էժան։ Հիմա հարց եմ տալիս՝ Ռուսաստանից ավելի էժան և որակյալ այդ պայմաններով, քան այս հարյուր միլիոնն է, կամ նախորդ 200 միլիոնը, կա՞։ Եթե կա, թող ասեն, գնանք էդտեղից առնենք։

 

Զրույցի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ