20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բլեֆ է

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը  վստահ է `  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե Հայաստանը գնում է բանակցությունների առանց նախապայմանների, պարզապես   հռետորական կամ դիվանագիտական բլեֆ է:  Այսօր այս մասին վերջինս նշեվ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: 

«Ալիևը  շատ լավ գիտի, որ  առանց նախապայմանի  և առանց պայմանի բանակցություն չի լինում:  Եթե այդ մասին նույնիսկ  չի հայտարավում, բա էլ ինչ է՝ նստում են  այնտեղ, սուրճ են խմո՞ւմ: Անպայման կան պայմաններ, նախապայմաններ, կոնֆլիկտային իրադրություն, կոշտ մոտեցում»,-    նշեց   Արման Նավասարդյանը:

Բանախոսը   հիշեցրեց՝  Հայաստանի նախագահը երեկ   հստակ  իր  հայտարարության մեջ հստակ նշել է՝  Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Բոլոր դեպքերում   այս վիճակը   շատ ավելի լավ է, քան   ընդհանրապես   բանակցություն չունենալը:  Եթե մի կյանք էլ փրկվի այս ամենի շնորհիվ,  դա արդեն լավ է»,- ասաց Ա. Նավասարդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ