23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիճաբանություն Երևանում. Բժշկական համալսարանի վարչության պետը հիվանդանոցում է

Երեւանի կենտրոնում, հոկտեմբերի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մի քաղաքացի կոտրվածք է ստացել. Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել 57-ամյա Սամվել Բ.-ն։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս հիվանդանոց է ընդունվել «կոնքի կոտրվածք՝ հարցականով, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ։

Նա հրաժարվել է կատարվածի մասին տեղեկություններ տալ ոստիկաններին։ Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան փողոցի 48 հասցեի մոտ Երեւանի պետական բժշկական համալսարանի դիմաց, անհայտ անձը վիճաբանել է Սամվել Բ.-ի հետ, հարվածել նրան, ինչի հետեւանքով վերջինը կորցրել է հավասարակշռությունը եւ վայր ընկել։

Սամվել Բ.-ն աշխատում է Երեւանի պետական բժշկական համալսարանում՝ որպես վարչության պետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ