19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Զիմը» շարունակում է հացադուլը.չի կոտրվի

Իմ պաշտպանյալը արդեն 13 օր հացադուլի մեջ է Լ Փաստորեն նրան այլ այլ տարբերակ չէր մնացել: Հարություն  Սարիբեկյանը պահանջում է խափանման միջոցի փոփոխություն, սակայն դատարանը հիմքեր չի տեսնում և նա գնաց ծայրահեղ քայլի ՝ հացադուլի »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը:

Նա նշեց, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ մերժել էր կալանավորումը փոխելու՝ իրենց միջնորդությունը: Նրա խոսքով, իր պաշտպանյալը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի եւ այդ վիճակում չի կարող մնալ անազատության մեջ:

«Իմ պաշտպանյալի առողջական վիճակը շատ վատ է, քանի որ նա բազմաթիվ հիվանդություններ ունի: Ես նրան հորդորել եմ հետ կանգնել այդ քայլից, սակայն նա որոշեց հացադուլ հայտարարել»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ  ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, ստացել բեկորային վնասվածքներ գլխի շրջանում, բազմաթիվ հիվանդություններով է տառապում՝ շաքարախտ, խպիպ, արյան բարձր ճնշում:

Հարություն Սարիբեկյանը հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ