19 Նոյեմբերի, Կիրակի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Թուլացած՝ հաճույք ստանալով. Ժողովուրդ

ST PETERSBURG, RUSSIA - JUNE 20, 2016: Azerbaijan's President Ilham Aliyev (L) and Armenia's President Serzh Sargsyan during a meeting with Russia's President Vladimir Putin to discuss the Nagorno-Karabakh settlement at Constantine Palace. Mikhail Metzel/TASS

Ðîññèÿ. Ñàíêò-Ïåòåðáóðã. 20 èþíÿ 2016. Ïðåçèäåíò Àðìåíèè Ñåðæ Ñàðãñÿí (íà ïåðâîì ïëàíå) è ïðåçèäåíò Àçåðáàéäæàíà Èëüõàì Àëèåâ (íà âòîðîì ïëàíå) âî âðåìÿ âñòðå÷è ñ ïðåçèäåíòîì ÐÔ Âëàäèìèðîì Ïóòèíûì â Êîíñòàíòèíîâñêîì äâîðöå. Ìèõàèë Ìåòöåëü/ÒÀÑÑ

Ժնեւում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի երեկվա հանդիպման ուղերձները բավական հետաքրքրական էին: Ընդ որում, հետաքրքրական էին եւ հանդիպման արարողակարգային մասը, եւ դրանից հետո հնչեցված գնահատականները:

Սկզբում Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում՝ Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում, տեղի է ունեցել հանդի­պում ընդլայնված կազմով, որին ներկա են եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, երկու երկրների ԱԳ նախարարները։ Հետո արդեն Սարգսյանն ու Ալիեւն իրենց առանձնազրույցը շարունակել են բացթյա՝ կեցավայրի բակում։ Դատելով հրապարակված լուսանկարներից՝ առանձնազրույցը բավական ջերմ է ընթացել նրանք զրույցի գոնե սկզբում չէին թաքցրել իրենց ժպիտը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ համատեղ հայտարարության մեջ նշել են, թե հանդիպումն անցել է կառուցոդական մթնոլորտում. «Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար, եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը»։

Ավելի ուշ Սերժ Սարգսյանն էլ Շվեյցա­րիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է բանակցություններից՝ ասելով. «Մի քանի րոպե առաջ Ադրբե­ջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին։ Բայց պայմանավորվել ենք, որպեսզի մի­ջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր։ Պետք է ասեմ՝ եւ Ադրբեջանի նախագահը, եւ ես դրանում խորապես շահագրգռված ենք։ Տա Աստված, որ միշտ այդպես կարծի։ Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու։ Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք. մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը։ Աեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»։

Պատահական չէ, որ հիմնահարցի լուծման ուղիների մասին այդպես էլ որեւէ խոսք չի գնացել, եւ առաջին հեր­թին կարեւորվել են լարվածության նվազեցումը, հրադադարի ռեժիմի պահպանումը։ ԼՂ խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները պարզ են, եւ դրանք ընդունվել են ի սկզբանե։ Պարզապես այս ամենը կյանքի կոչելու համար պետք է առաջին հերթին փոխվստահություն, ին­չը հնարավոր է միայն հրադադարի ռե­ժիմի պահպանման, այլ ոչ թե լարվածության խորացման դեպքում։ Ի դեպ, Արցախը պաշտոնապես հայտարարել է, որ առանց իրենց հետ ուղիղ բանակցությունների լուծում չի կարող լինել։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ