20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կամայական վարույթ եք իրականացնում. Եգորյանը՝ Մեժլումյանին

«Անընդհատ չեք կարող իմ բերանը փակել»,-այսօր Փաստաբանների պալատում Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննարկման ժամանակ հայտարարեց ինքը Տիգրան Եգորյանը: Նախ նշենք, որ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանը և Թեհմինե Ենոքյանի բողոք էին ներկայացրել՝ հայտարարելով, թե Տիգրան Եգորյանը նախապես իմացել է, որ իր պաշտպանյալը`  լուսահոգի Արթուր Սարգսյանը («Հաց բերող») ծանր հիվանդություն է ունեցել, իսկ րենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոցը` կալանքը, փոխելու համար: Նիստը  նախագահում էր Կարեն Մեժլումյանը:

Տիգրան Եգորյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանին` նշելով, որ դեռեւս 2016 թվականին տարբեր վարույթներով Առուստամյանը բացարկ էր հայտնել իր, Լուսինե Հակոբյանի եւ Դավիթ Գյուրջյանի նկատմամբ, անկողմնակալ եւ անաչառ չի դրսեւորել իրեն: Եգորյանի խոսքով` նա այս դեպքում էլ չի կարող անաչառ լինել, քանի որ իրենից Առուստամյանը վիրավորված է եղել նախկինում:

Կարեն Մեժլումյանը հորդորեց հարգալից լինել պալատի նկատմամբ:

Ապա հայտարարվեց, որ խորհրդակցական սենյակ են գնում` հայտնած բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու: Տիգրան Եգորյանը առարկեց`«Կամայական վարույթ եք իրականացնում»:

Բացարկը մերժվեց:

Լուսանկարը` aravot.am-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ