25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա, և դա ինձ զայրացնում է․ Օրհան Փամուք

Նյու Յորքում բնակվող աշխարհահչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը իտալական « La Stampa» թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայի ապագայի, ինչպես նաև հին Ստամբուլի հետ կապված իր հիշողությունների մասին:

Թուրքական «Mynet» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ  2017թ. Իտալիայում վերահրատարակվել է Օրհան Փամուքի «Ստամբուլ. Հիշողություններ և քաղաք» ստեղծագործությունը, որտեղ առանձնակի տեղ էր հատկացվել Ստամբուլի մասին հիշողություններին:

Հարցազրույցի ժամանակ Փամուկը նշել է, որ այժմ ինքը չի բնակվում Ստամբուլում՝ զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով:

«Ես վճռականորեն հավատում եմ, որ Թուրքիայի ապագան արևմուտքում է, ես այդ հավատքով մեծացա: Ես արևմտյան, աշխարհիկ  կրություն ստացա: Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա և դա ինձ զայրացնում է»:

Համեմատականներ անցկացնելով այսօրվա և իր գրքերից մեկում ներկայացված Ստամբուլի միջև՝ գրողը մեծ տարբերություններ է տեսնում:

«Ստամբուլում արդեն իմ հիշողություններից ոչինչ չկա, ներկայիս Ստամբուլը չեմ սիրում: Քաղաքը, իհարկե, այսօր ավելի հարուստ է, սակայն պակաս ազատ: Ժառանգությունը փոխվեց, իմ շատ սիրելի  փայտե տները ոչնչացված են: Ես տարիներ շարունակ հավաքում էի Ստամբուլի հին լուսանկարները: Ինքս էլ չգիտեմ թե ինչու էի դա անում: Երևի թե այդ  լուսանկարները միակն են, ինչ մնացել է այդ ժամանակներից: Մարդիկ ոչնչացնում են և հետո նոստալգիա են ապրում, բայց այսօր նոստալգիա ապրելը քաղաքական տեսանկյունից սխալ է»:

Փամուքի խոսքերով՝ գլխավոր արժեքը, որ ինքը Եվրոպայում գնահատում է, դա ժողովրդավարությունն է, ինչպես նաև այն, որ այնտեղ հարգանք է ցուցաբերվում այլախոհների նկատմամբ:

«Միշտ հիշում եմ իմ տան՝ Ստամբուլի մասին: Եթե նույնիսկ ձեր տունը փոխվում է,  միևնույնն է դա ձեր տունն է և այն չի փոխվի ձեզ համար: Սակայն այժմ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ այնտեղ չեմ ապրում: Եվ  մենք չենք կարող մոռանալ, որ վերջին ընտրություններում Ստամբուլի 50 տոկոսը քվեարկեց Էրդողանին դեմ: Այսինքն ես միակը չեմ, ով այդպես է մտածում»,-եզրափակել է թուրք գրողը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ