20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

 Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:

Անշուշտ, մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին՝ որպես հանրության իրազեկվածությունն ապահովող կարևոր օղակի: Ձեր անկողմնակալ աշխատանքի շնորհիվ է, որ մարդիկ տեղեկանում են մեր առօրյայի բաղկացուցիչ բոլոր իրադարձությունների մասին, որոնք հաճախ նաև իրենց ուղղակի ազդեցությունն ունեն հանրության կենսակերպի և մեզ շրջապատող միջավայրի վրա:

Եվ հենց այս համատեքստում է, որ ժողովրդավարական պետություն կառուցելու մեր համատեղ ջանքերի համադրմամբ պետք է անենք առավելագույնը, որ հետզհետե շտկենք բոլոր այն թերություններն ու բացթողումները, որոնք դեռևս առկա են մեր իրականության մեջ: Անկասկած, բոլորիս նպատակն ավելի հզոր և կայացած երկիր ու մայրաքաղաք ունենալն է: Համոզվա՛ծ եմ, որ փոխադարձ վստահությամբ, հուզող խնդիրները, երկուստեք անաչառ և օբյեկտիվ գնահատելով ու դրանց արդյունավետ լուծումները տալով, մենք անպայման կունենանք այն արդյունքը, որին ձգտում ենք:

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ նույն սկզբունքայնությամբ և հետևողականությամբ շարունակեք նպաստել մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ