19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դա մեզ համար հաղթանակ էր»

Ինչպես հայտնել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Հիշեցնենք՝  կողմերը պայմանավորվել են    շփման գծում    լարվածությունը հնարավորինս  թուլացնելու վերաբերյալ, որպեսզի առաջնագծում չլինեն  զոհեր: Սարգսյանն ու Ալիեւը համաձայնել են  նաև  քայլեր ձեռնարկել բանակցությունների ակտիվացման համար։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․  «Երկու կողմերն էլ համաձայնության են եկել, որպեսզի  քայլեր ձեռնարկվեն՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար․ ստացվում է՝ ծածկագրված ձևով ասել են՝ դիպուկահարներին հետ են քաշելու  շփման գծից։  Իսկ դա մեզ համար հաղթանակ էր։ Դա այն էր, ինչ մենք ուզում էինք․ հայկական կողմի առաջարկած նախապայմանը  ընդունվել է։ Հայկական կողմն այս հանդիպումից ստացավ այն, ինչ ուզում  էր»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս անգամ էլ  պայմանավորվածությունը մնա թղթի վրա, չէ՞ որ, ի վերջո, Ադրբեջանը մինչ օրս  կյանքի չի կոչում  Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, Ազատ   Արշակյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ուզած-չուզած այս հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գոնե մի մասը պետք է կյանքի կոչի, քանի որ ներքին խնդիրները կստիպեն այդ քայլին գնալ։

«Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝  պայմանավորվածությունների մեծ մասը դարձյալ կմնա թղթի վրա», – եզրափակեց Ազատ Արշակյանը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ