19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համացանցը խժռում է տպագիր մամուլը, Հայաստանը եւս բացառություն չէ

«Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաեւ լրագրողներն են, եւ լավի եւ վատի։ Ցանկացած բանի համար եւ լրագրողներն են մեղավոր, եւ քաղաքական գործիչները, եւ պաշտոնյաները, եւ շարքային քաղաքացիները»,-այսօր ասուլիսին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը:

«Ժամանակին հայ մամուլը զբաղվում էր հայի ինքնության խնդիրներով: Անգամ Խորհրդային միության ծանր գրաքննության տարիներին մենք շահեկան վիճակում էինք՝ հայ մամուլի ներկայացուցիչները կարողանում էին իրենց սեփական խոսքը, դիմագիծը ներկայացնել: Արդեն 1990-ականներին եկավ մի սերունդ, որը հանդես եկավ հայ մամուլի ամբողջ դիմագծով»,- ասաց նա`հավելելով, որ այսօրվա լրագրությունը, կարծես ինքն իրեն կորցրել է՝ հաճախ չարաշահելով առկա խոսքի ազատությունը: 

Ըստ նրա, համացանցը խժռում է տպագիր մամուլը, Հայաստանը եւս բացառություն չէ. «Այսօր սոցցանցերում աննախադեպ մեծ դիտումներ ունեն սենսացիոն վերնագրերով հրապարակումները, մինչդեռ լրագրողական լուրջ աշխատանքը գրեթե աննկատ է մնում»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ