19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուկաշենկոն բացում է փակագծերը` ինչ են քննարկել Սերժ Սարգսյանի Ալիեւի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը խաղաղասեր պետություն է:

«Ես գիտեմ, որ չնայած Ղարաբաղում առկա խնդիրներին, Ադրբեջանի ժողովուրդը հավատարիմ է այդ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», – հայտարարել է նա։

Ինչպես տեղեկանում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքից, Լուկաշենկոն ասել է, որ Սոչիում նախորդ շաբաթ կայացած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ինքը երկարատև քննարկումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ մի շարք հարցերի շուրջ:

«Դուք կզարմանաք, սակայն, մենք նաև երեքով՝ Հայաստանի նախագահի հետ ենք հարցեր քննարկել, հաճախ միմյանց մասին կատակներ անելով: Քաղաքականության մեջ դա, ընդհանուր առմամբ, ընդունված է», – ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ