20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Չեն ուզում հրաժարվել «քաղաքական քմահաճույքներից»»

Երկրի պետական անկախությունն ապահովելու նպատակով ազգային վերնախավը պետք է ցանկանա և ունակ լինի ինքնուրույն վերահսկել և ուղղորդել երկրի ներքին կյանքն ու ճշգրիտ պատկերացում ունենա արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացների էության վերաբերյալ: Հայաստանի պարագայում այդ ցանկությունն ու ունակությունը բացակայում են և այդ է պատճառը, որ այստեղ չկա գիտելիքի վրա հիմնված քաղաքականություն վարելու ընդունակ սուբյեկտ՝ պետական ինստիտուտները և կուսակցությունները լավագույն դեպքում կարողանում են կիրառել դրսից ներմուծված կառավարման տեխնոլոգիաներ, սակայն պատկերացում չունեն, թե ինչպես են ստեղծվում դրանք:

Փաստ է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգի շրջանակներում կամ քաղաքական ուժերից որևէ մեկին առընթեր չկա մի այնպիսի ստորաբաժանում, որը մասնագիտորեն զբաղվի միջազգային քաղաքական գործընթացների ուսումնասիրությամբ, լինի գործունակ և արդյունավետ խորհրդատու համապատասխան պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների համար:

Բայց դա չէ ամենավատը՝ նման ստորաբաժանումներ կարող են ստեղծվել: Առավել վատ է այն, որ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն իրենք դրա պահանջը չունեն՝ նրանց համար ավելի ընդունելի է գործված սխալները թշնամական խարդավանքների հետևանք հռչակել, քան հրաժարվել սեփական «քաղաքական քմահաճույքներից» ու ենթարկվել ստույգ գիտելիքի հիման վրա ձևավորվող ու պարտավորեցնող գործելակերպի պահանջներին: Իրապես մարդիկ ներկայով են ապրում՝ ժամանակ ու լուրջ ջանքեր և պարտավորություններ ենթադրող նպատակներից խորշում են, իսկ դրա հետևանքն էլ այն է, որ քաղաքական շամանիզմը սկսում են նույնականցնել քաղաքական մտածողություն կոչվածի հետ: Անկախ պետություն կունենանք միայն այն ժամանակ, երբ կկարողանանք աշխարհին նայել առանց օտարի ձեռքով մեր աչքին դրված ակնոցի, ինքներս մեզ էլ նայենք օտարի աչքով՝ տեսնենք և ընդունենք մեր սեփական արատներն ու փորձենք դրանցից ձերբազատվել:

 

Արման Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ