26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոտքի հանիր ինձ՝ կործանվածիս

Աշխարհաստեղծ Բերանի օրհնյալ շրթունքներով Քո և Աստվածային անձրևներիդ ապրեցնող հոսքով՝ իմ ականջների դռների՛ն հպվիր, բա՛ց արա լրիվ դրանք Քո առջև, դո՛ւրս թափիր ինձնից մահացու թույնը բանսարկու օձի, որ խայթել էր ինձ խորամանկությամբ, և Բժշկի՛ր ինձ: Քո ամենակալ կենդանի Ձեռքով Խոսք արտահայտող իմ շարժողական գործիքը բռնի՛ր և Ազդի՛ր նրան Ձայնիդ զորությամբ, Դո՛ւ որ տալիս Ես յուրաքանչյուրին, որ Բանը ընտրեն, ե՛ս էլ Նրանով, թող պատշաճորեն դաստիարակությունս առնեմ Քեզանի՛ց, որ իմ նախնու պես չլինի՛ հանկարծ հանդուգն խոսքով, որսորդից խաբված՝ Քո Հույսից լքվեմ և անբանությանը մատնեմ իմ հոգին:

Քո կենդանաբաշխ Աջն երկարելով՝ վերստի՛ն Լույս տուր՝ արդեն խավարած հոգուս աչքերին, որ չլինի թե վիշապի շնչից համարձակության լապտերս մարի՝ կաթսայի ներքո դրված մնալով: Անօրինություններն իմ Հանի՛ր ինձանից և գցի՛ր դրանք խորքերը ծովի, որ անչափ փոքր է Քո անբավելի մեծությանդ հետ համեմատելիս, ըստ մարգարեի խոսքի համաձայն՝ իմ չարությո՛ւնն էլ ընկղմիր ծովում:

Եվ Ոտքի՛ հանիր ինձ՝ կործանվածի՛ս՝ անձի Նշանով Քո վստահելի, որ չլինի թե՝ հուսահատության սարքած կոթողից՝ ծածուկ մեղքերս ի վեր բողոքեն: Բա՛ց արա իմ դեմ, Հզո՛ր, Գթառա՛տ, Վարդապետարան բժշկարանըդ՝ Կենդանի Կյանքով, որպեսզի բարի մշակության մեջ կորսչի ցանած սերմանա՛ծը չար՝ Կամքիդ մանգաղով մինչ հո՛ւպ արմատը խուզելով թափե՛ս ու տաս կրակի՛ն:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ